ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Իրականում մեռնողները ողջ մնացին, մենք՝ ողջերս, մեռանք

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Իրականում մեռնողները ողջ մնացին, մենք՝ ողջերս, մեռանք
09.05.2014 | 16:09

Երբ պատերազմից հետո առաջին անգամ եղա Քարին Տակ գյուղում՝ հարազատիս օջախում,ու նա ծանոթացրեց ինձ գյուղին, նայում էի ներքևից-վերև՝ Շուշիին ու մտածում՝ մեր տղերքը ալպինիստնե՞ր էին, թե՞ անթև արծիվներ:
Երևակայությունը թույլ էր՝ պատկերացնելու լրջությունը, որ պիտի մնար պատմության մեջ, որպես «Հարսանիք լեռներում»:
Մի օր մի հոգի ինձ ասաց. «Ողջ գիշեր չքնեցի, փորձում էի հասկանալ, թե Նոյը ինչպես տեղավորեց կենդանիներին մի նավակի մեջ՝ անկախ դրա չափերից, բայց գլուխս չէր մտնում»:
Ես ասացի. « Հավատքի մեջ տեղավորվում է այն, ինչ գլխիդ մեջ երբեք չի տեղավորվի»:
Չեմ ուզում խոսել էն մասին,որ ձեր սիրելի սպարապետին անգամ անիրագործելի էր թվում այդ հարսանիքը, նրա գլուխն էլ չէր մտնում, որ հարսանիքի քավորը (Արկադի Տեր-Թադևոսյան) թքած ուներ կարծիքների ու պրեզիդենտիկների վրա, որոնց դուք այսօր մարդատեղ եք դնում (չքաղաքականացնեք ձեր ԼՏՊ-ներով):
Խոնարհումս՝ հերոս մայրերին, որ Դուշման Վարդան, Թաթուլ Կրպեյան, Լեոնիդ Ազգալդյան ծնեցին, որոնք հերոսի կոչման էլ չարժանացան: Բացի՝ Թաթուլից:
Երնեկ էն հային, որ ճանաչում է արցախցու հոգին ու գիտի վերլուծել տղերքի արյան բաղադրությունը: Նրանց արյան բաղադրությունը հող էր: Հող, որի վրա դուք ապրում եք՝ իրար ուտելով:
Հարազատ Արցախ, քո հողից կա նաև իմ արյան բաղադրության մեջ՝ անկախ «քառակուսի մետր պաշտող» չինական հայրենասերների լիրբ մեղադրանքներից:
Գնացեք Գյումրի, հիացեք սովետական շքերթով. եկեք տուն ու հիացեք բենդերական կամքի ուժով, Էրդողանի մայրիկին արտաբառարանային ուղերձ հղեք, նախագահ կոչվածի մասին էլ հոգեբանական հարձակում ենթադրող ստատուսներ գրեք: ՈՒ երբ պառկեք փափուկ անկողնում ,հիշեք, որ մեռնողները մեռան գիտակցաբար, մնում է՝ ապրողն ապրի գիտակցելով մեռնողի գիտակցությունը:
Եթե անկեղծ լինեք, կտեսնեք՝ իրականում մեռնողները ողջ մնացին, մենք՝ ողջերս, մեռանք:
Արցախի ամեն քառակուսի մետրը հայինն է, ու ես, ի զարմանս շատերի, հայ եմ:
Հ.Գ. Աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ, եթե հետ էլ չգաս, գոնե խելքի՜ արի:
Շնորհավոր տոնդ, ի՛մ Արցախ:

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ